Թուրքիան սպառնացել է Ավստրալիային Հայոց ցեղասպանության հետագա յուրաքանչյուր պաշտոնական ճանաչման դեպքում երկու երկրների հարաբերությունների վատթարացմամբ և 2015 թվականին Գալիպոլի ճակատամարտի հարյուրամյակի հետ կապված հատուկ միջոցառումներին մասնակցելու արգելքով: 
Նոր հարավային Ուելսի վարչապետ Բերի Օ’Ֆարելը արդեն պատասխանել է` նշելով, որ «ցավալի է», երբ Գալիպոլի դեպքերի 100-րդ տարելիցը օգտագործվում է քաղաքական նպատակներով:

Թուրքիան նաև պարզ է դարձրել, որ Նոր Հարավային Ուելսի պատգամավորները իրավունք չեն ունենա միջացառմանը մասնակցել Օ'Ֆարելի կողմից մայիսին խորհրդարանում ներկայացված բանաձևի երկկուսակցական օժանդակության պատճառով, որով ճանաչվում և դատապարտվում է Հայոց ցեղասպանությունը:
The Sydney Morning Herald-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Չիչեքը նշել է.« Երկու բաներից մեկը, որը կարող է վնասել Թուրքիայի և Ավստրալիայի միջև հարաբերություններին առանց թուրքական կողմին լսելու ցեղասպանության կոչերին օժանդակելն է: Այն կարող է մեծ արգելքներ ստեղծել երկու ազգերի միջև և անգամ վտանգի ենթարկել Գալիպոլիի հետ կապված միջոցառումները: 

Չիչեքը կոչ է արել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին ետ կանչել բանաձևը` նշելով, որ Հայոց ցեղասպանության մասին հաշվետվությունները «դեռևս համոզիչ չեն»:
Ավստրալիայի գլխավոր գանձապահ Ջո Հոքին կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Դաշնային խորհրդարանում, սակայն այժմ չի ցանկանում կատարել ավելի հետագա մեկնաբանություններ, որը կարող է վնասել Թուրքիայի հետ իր հարաբերություններին ֆորումներում այդ թվում նաև G20-ում, որը տեղի է ունենալու Ավստրալիայում եկող տարի: 2011 թվականի մայիսին նա ասել էր, որ Հայոց ցեղասպանությունը «ժամանակակից դարաշրջանի ամենաքիչ հայտնի, ամենաքիչ հասկացված և ամենաքիչ հարգանքի արժանացած մարդկային ողբերգություն է»: 
Ավստրալիայի հայ դատի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը նշել է, որ «չափազանց մտահոգիչ է», որ Թուրքիայի կառավարությունը ահաբեկում է արգելել Նոր Հարավային Ուելսի պատգամավորների մուտքը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: