Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցություն է ունենալու ռուս-թուրքական բարձր մակարդակով համագործակցության խորհուրդի չորրորդ նիստին: Այս մասին Regnum գործակալությանը հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունից:
Ինչպես նշվում է միջոցառման շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունենալու առանձին հանդիպում Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, որը նոյեմբերի 21-22-ը Պուտինի հրավերքով աշխատանքային այցով գտնվելու է Ռուսաստանում: Հանդիպման հիմնական թեմաներից է լինելու առևտրա-տնտեսական և հումանիտար մթնոլորտում համագործակցությունը, այդ թվում նաև էներգետիկայի բնագավառում ռազմավարական համատեղ ծրագրերի իրականացում: Այդ թվում նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում: