Խանութները վխտում են մսային և կաթնային մթերքների, կիսաֆաբրիկատների, ըմպելիքների և քաղցրավենիքի առատությունից: Բայց դրանցից շատերը ոչ միայն օգտակար չեն, այլև վնասակար են առողջությանը: Ո՞ր ապրանքներից է պետք խուսափել սուպերմարկետ գնալիս:

Քաղցր գազավորված ըմպելիքներ

Դիետոլոգներն արդեն հոգնել են գազավորված ըմպելիքների վնասի մասին խոսելուց: Հայտնի ըմպելիքները քիմիայի, գազերի ու շաքարի խառնուրդ են: Բացի այդ արտադրողներն օգտագործում են ներկանյութեր, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:

Հալած պանրիկներ

Նախ սա երկրորդային վերամշակման արտադրանք է: Դա նշանակում է, որ այն պարունակում է ավելի քիչ միկրոէլեմենտներ, բայց շատ մեծ քանակությամբ կոնսերվանտներ և կայունացուցիչներ: Բացի այդ, որոշ անազնիվ արտադրողներ իրենց արտադրանքին են ավելացնում «հավելյալ» բաղադրատարրեր (բուսական յուղեր և սպիտակուցներ): Այսպիսով այս մթերքը «պանրից» վերածվում է «պանրային մթերքի»:

Կարտոֆիլի չիփսեր

Եթե մտածում եք, որ չիփսերը յուղի մեջ տապակած կարտոֆիլի բարակ շերտեր են, ապա սխալվում եք: Չիփսերին հատուկ համեր հաղորդելու համար օգտագործվում են համի ուժեղացուցիչներ, բուրավետիչներ և ներկանյութեր: Եթե սա ձեզ հետ չի պահում չիփս գնելուց, ապա իմացեք, որ տնտեսելու համար արտադրողները հաճախ նույն ձեթի մեջ տապակում են ահռելի քանակությամբ չիփս, ինչը հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:

Մրգային ապուրներ

Այսօր խանութներում կարելի է գտնել խնձորով, մորիով, ծիրանով, դեղձով և այլ մրգերով ու հատապտուղներով արագ պատրաստման ապուրներ: Իրականում դրանք բնական ոչինչ չեն պարունակում, իսկ մրգերի դերը կատարում են քիմիական տարրերը` բուրավետիչները և ներկանյութերը:

Պաղպաղակ

Այժմ շատ դժվար է գտնել կաթից պատրաստված բնական մթերք. դրանց համար հիմնականում օգտագործվում են արհեստական փոշիներ: Ուստի ավելի լավ է համացանցում փնտրել և գտնել տնական պաղպաղակի պատրաստման բաղադրատոմսեր: