Իոսիֆ Կոբզոնի անունը գրանցվելու է որպես ապրանքի նշան: Այս մասին հայտնում է Известия պարբերականը՝ հղում կատարելով Առաջին պատենտային կազմակերպությանը, որին հանձնարարվել է զբաղվել գրանցման գործընթացով: Ապրանքանշանի գրանցումը պատենտային պաշտպանության բարձր մակարդակը, որը ռուսական աստղերից կարող է ստանալ Կոբզոնը:
Ապրանքանշանաի գրանցման գործընթացը կարող է զբաղեցնել մեկ տարուց ավել և արժենալ 1-1,5 մլն ռուբլի: Ընդ որում դիմողը պետք է ապացուցի, որ Կոբզոնի անունը հայտնի է բոլոր ռուսներին և ասոցացվում է միայն մեկ մարդու հետ:

«Իոսիֆ Կոբզոնի» գրանցման նախաձեռնությամբ հանդես է եկել Իգոր Սանդլերը: Այսպիսի օրիգինալ նվերով նա որոշել է ուրախացնել հին ընկերոջը: Սանդլերի խոսքերով ապրանքանշանի գրանցումից հետո նրա սեփականատերը դառնում է Կոբզոնը:
Նախկինում իրենց անունը գրանցել էին Ալլա Պուգաչովան և Ֆիլիպ Կիրկորովը, Մարիա Շարապովան իր անունով գրանցել է Sugarpova բրենդը, որի անվան տակ բաց է թողնում մարմիլադ և զորդեր: Ալինա Կաբաևան գրանցել է 10 ապրանքանիշ, որոնք անվան և ազգանվան գրության տարբեր ձևեր են, ինչպես նաև «Մարզուհի Ալինա» և «Մարմնամարզուհի Ալինա»:

Բրենդավորված ազգանուններից ամենաբարձր կարգի պատենտային պաշտապանություն ունեն միայն «Կորկունով» կոնֆետները և «Սմիրնով» օղին: