ԱՄՆ-ն և Ադրբեջանն ունեն ընդհանուր հետաքրքրություններ տարածաշրջանային անվտանգության, էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացիայի, ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացման, ահաբեկչության դեմ պայքարի և թմրամիջոցների և զանգվածային ոչնչացման զենքի կանխարգելման հարցերում: Այս մասին Trend գործակալությանն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:

Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ն նախկինի պես հաստատակամորեն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը Հելսինկյան սկզբունքների հիման վրա, մասնավորապես ուժի կիրառման արգելք, պետության տարածքային ամբողջականության վերականգնում, իրավահավասարություն և մարդկանց ինքնորոշման իրավունք: Այս մասին նշել է Էրիկ Ռուբինը:

Նրա խոսքերով ի դեմս Ջեյմս Ուորլիքի Միացյալ Նահանագները գտնում է, որ գոյություն ունի իրական հեռանկար խաղաղության հասնելու համար և այս ամիս Վիենայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո կողմերի հետ հետագա աշխատանքի հույս է հայտնում:

Յուրաքանչյուր երկարաժամկետ լուծում պահանջում է որոշակի զիջումներ բոլոր կողմերից: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է քաղաքական կամք արտահայտեն դժվար որոշում կայացնելու համար, որը պահանջում է խաղաղ կարգավորումը: