Նովոսիբիրսկի Պերվոմայսկ շրջանի 15 տարեկան բնակիչը ձերբակալվել է 7 տարեկան աղջկան բռնաբարելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը` հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ շրջանի գլխավոր վարչության մամլո ծառայությանը: Նախօրեին ոստիկանությանը հանցագործության մասին դիմում էր ներկայացրել աղջկա մայրը:

Նշվում է, որ կասկածյալի որոնումների ժամանակ պարզվել է, որ վերջինս գողության և կողոպուտի համար դատապարտված դեռահաս է:

Ներկայումս կասկածյալի կալանքի տակ է առվել: Նրա նկատմամբ հարուցվել է ՌԴ ՔՕ 131 հոդվածի 4 մասով (տասնչորս տարեկանը չբոլորած տուժածի բռնաբարություն):
Միաժամանակ, ինչպես նշում է Ռուսաստանի քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի քննչական վարչությունը դեռահասը բռնաբարված աղջկա մոր կենակցի եղբայրն է: