Բարաք Օբամայի ելույթը, որտեղ նա կոչ է արել Կոնգրեսին հաստատել էմիգրացիոն բարեփոխումների օրենքը, ընդհատվել է մի մարդու կողմից, ով դժգոհել է ԱՄՆ-ից անօրինական էմիգրանտների արտաքսելուց:

Սան Ֆրանցիսկոյում գտնվող Բետտի Օնգ անվան չինական կենտրոնում տեղի ունեցած Օբամայի ելույթը արդեն ավարտին է մոտեցել, երբ երիտասարդը սկսել է բղավել նախագահի ուղղությամբ.«Պարոն նախագահ, խնդրում եմ օգտագործեք Ձեր լիազորությունները, որպեսզի հենց այս պահից դադարեցնել ամբողջ 11.5 միլիոն անօրինական էմիգրանտների արտաքսումը»:

Նրա մոտ կանգնած մարդիկ նայել են վերջինիս ուղղությամբ, ԱՄՆ նախագահը փորձել է շարունակել ելույթը, սակայն երիտասարդ անձնավորությունը չի հանգստացել:
«Դուք ունեք այդ լիազորությունը, որպեսզի դադարեցնեք արտաքսումը»,- հայտարարել է նա բարձրաձայն:

Օբաման շրջվել է նրա ուղղությամբ և պատասխանել «Իրականում այդպես չէ»:
Դրանից հետո մի քանի մարդ սկսել են բղավել «Դադարեցրեք արտաքսումը անմիջապես»: 

Ինչպես հաղորդում է Голос Америки-ն միջոցառման կազմակերպիչները փորձել են բեմի վրայից հեռացնել երիտասարդին, սակայն Օբաման կանգնեցրել է նրանց` նշելով.«Ես հասկանում եմ այս երիտասարդ մարդկանց զգացմունքը: Իրականում, եթե ես կարողանայի լուծել այս բոլոր խնդիրները առանց Կոնգրեսի կողմից օրենքի ընդունման, ես հենց այդպես էլ կանեի»: