Երիտասարդ չիլիացի Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգ Կորեա Պերեսը մտադրված է դատի տալ տեղի ընտրական հանձնաժողովը, որի աշխատակիցը լուսանկարել է նրա ID քարտը և հրապարակել այն Facebook-ի իր էջում, որտեղ փաստաթուղթը դարձել է զանգվածային ծաղրանքի առարկա:
Տաս օր առաջ 19 ամյա Կորեա Պերեսն այցելել է նախագահական ընտրությունների ընտրատեղամաս: Նրա անսովոր անվանը ուշադրություն է դարձրել 20 ամյա Էնրի Էլիաս Խադուե Պալման, ով աշխատել է ընտրական հանձնաժողովի կազմում: Նա լուսանկարել է հետաքրքրիր փաստաթուղթը, իսկ ընտրություններից հետո այն տեղադրել Facebook-ի իր էջում:
«Քույրս, տեսնելով նկարը, խորհուրդ տվեց ինձ անհապաղ հեռացնել այն՝ նշելով, որ հակառակ դեպքում ինձ մոտ մեծ խնդիրներ կարող են լինել: Ես այն հեռացրեցի հրապարակվելուց հինգ րոպե անց, բացի դա ալբոմը տեսանելի էր միայն ընկերներիս»,- Խադուրա Պալման պատմել է չիլիական Observador պարբերականին:
Այնուամենայնիվ նրա ընկերներից ինչ-որ մեկը հրապարակել է լուսանկարը, ինչից հետո այն տարածվել է նաև Twitter-ում: Երկու օր անց Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը նկատել է, որ իր ID քարտը դարձել է չիլիական բլոգներում ամենաքննարկվող թեմաներից մեկը:
Կատարվածի մեղավոր Խեդուա Պալման խոստովանել է, որ կատարյալ պատասխանատվություն է կրում և ներողություն է խնդրել երիտասարդ չիլիացիից ինչպես անհատական, այնպես էլ հրապարակայնորեն՝ տեղի պարբերականի հարցազրույցի ժամանակ նշելով, որ իր արարքը ցույց տվեց, թե ինչպես սոցիալական ցանցերը կարող են դուրս գալ մարդու դեմ: Այնուամենայնիվ տուժած Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը մտադիր է մոտակա ժամանակները դատական հայց ներկայացնել ազգային ընտրական ծառայության դեմ, որի կառավարման տակ են գտնվում տեղի ընտրահանձնաժողովները: