Մոսկվայի ոստիկանությունը որոնում է երիտասարդ կնոջ մարդասպաններին, որի մասնատված մարմնի մնացորդները հայտնաբերվել էին քաղաքի հարավում: Առանց վերջույթների մարմինը հայտնաբերվել է Հարավային Բուտովոյի Բրուսիլովա փողոցի N17 շենքի մուտքում:

Նրա մարմինը հայտնաբերվել է դեռևս նոյեմբերի 23-ի առավոտյան: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Նախնական տվյալներով մարմնի մնացորդները պատկանում են 27 ամյա Գյուլնարա Ռաբադանովային, որը երկու տարի առաջ բաժանվել է ամուսնուց և մեկնել մայրաքաղաք գումար վաստակելու:

Չարագործները դաժանաբար սպանել են աղջկան: «Չարագործները կտրել են ոտքերը և ձեռքերը, փորել են փորը և վառել աչքի կոպերը»,- նշել է իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:

Հատկանշական է, որ Գյուլնարան կորել է դեռևս նոյեմբերի 21-ին, սակայն աղջկա մարմինը առանց ոտք ու ձեռքի հայտնաբերել են նրա բնակարանի մոտ վեցերորդ հարկի աստիճանավանդակի վրա: Մշակվում է տարբերակ, որ նրանից հնարավոր է վրեժ են լուծել նախկին ամուսնու հարազատներն ու բարեկամները:

Մոսկվայի ոստիկանության ղեկավարը Անատոլի Յակունինը Բուտովայի սպանության գործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո:

Ներկայումս օպեր գործիչները հայտնաբերել են Գյուլնարայի հետ ապրող երիտասարդներին: Նրանցից մեկը աշխատում է որպես մսագործ: Քանի որ զոհի մարմինը մասնագիտորեն են մասնատել, դա կասկած է առաջացրել ոստիկանների մոտ:

Ռաբադինովայի հարազատների հարևանների խնդրանքով արդեն լքել են բնակարանը, սակայն հետախուզության ժամանակ արյան ոչ մի հետք չի հայտնաբերվել: Ամենայն հավանականությամբ կնոջը սպանել են այլ վայրում:

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ նոյեմբերի 23-ի գիշերը տեսահսկման խցիկները արձանագրել են, թե ինչպես է Բրուսիլովո փողոցի վրա N17 շենքի մուտք է մտնում Գյուլնարա Ռաբադանովային նման աղջիկը, իսկ արդեն մի քանի ժամ անց հայտնաբերվել է նրա մասնատված մարմինը:

Սա արդեն երրորդ սպանության դեպքն է Բուտովոյի շրջանում: Նոյեմբերի 27-ին աղջկա մարմին է հայտնաբերվել N9 շենքի մուտքում: Բացի դա բռնաբարողի և մարդասպանի զոհ է դարձել աղջիկ, որի մարմինը հայտնաբերվել է «Սոսենկի» այգում: