Եվրամիությունը ավելի անորոշ է դարձրել «Արևելյան գործընկերության» վեց անդամ պետությունների համար ԵՄ մտնելու դիմումներ ներկայացնելու հնարավորությունների պայմանների ձևակերպումը: Այս մասին հայտնում է «Радио Свобода»-ն:
Վիլյնուսում նոյեմբերի 28-29-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի վերջնական հայտարարագրի նախկին տարբերակը ամբողջությամբ ներառվել է ԵՄ-ի մասին պայմանագրի 49-րդ հոդվածը, որտեղ նշված է «Յուրաքանչյուր եվրոպական պետություն, ով հարգում է ԵՄ արժեքները, պարտավորվում է դրանք իրականացնել, կարող է դիմում ներկայացնել միության անդամ դառնալու նապատակով»:

Այժմ այն փոխված է ավելի անորոշ ձևակերպման, որի համաձայն «Վիլյնուսում գագաթնաժողովի բոլոր մասնակիցները հաստատում են, որ ընդունում են որոշ գործընկերների եվրոպական ձգտումները և եվրոպական ընտրությունը և նրանց պարտավորությունը կառուցել ամուր ժողովրդավարական հասարակություն»:

Փորձագետները այս փոփոխությունը համարում են հարված ԵՄ ընդարձակման կողմնակիցների՝ Լեհաստանի և Շվեդիայի դիրքերին, որոնք հույսով էին, որ Վիլյնուսում գագաթնաժողովը նոր խթան կհանդիսանան «Արևելյան գործընկերության» վեց պետությունների՝ ԵՄ-ի հետ մերձեցմանը:

Համարվում է, որ սահմանման փոփոխությունից շահել են Գերմանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները, որոնք թերահավատորեն են վերաբերվում ԵՄ հետագա ընդարձակմանը:
Հայտարարագրի նախագիծը այժմ ուսումնասիրում են «Արևելյան գործընկերության» պետությունները, որոնք կարող են առաջարկել իրենց փոփոխությունները և լրացումները այս փաստաթղթին: