Վիլյնուսում տեղի է ունեցել Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի տեխնիկական վավերացում: Վրաստանի կողմից վավերացումը իրականացրել է ԱԳ փոխնախարար Դավիթ Զալքալիանին, ով վերջին երեք տարվա ընթացքում եղել է ԵՄ-ի հետ բանակցություններում Վրաստանի պատվիրակության ղեկավարը:

Այս մասին հայտնում է Итар Тасс գործակալությունը՝ հղում կատարելով Վիլյնուսի գագաթնաժողովը լուսաբանող վրացական հեռուստաալիքներին: Մինչև այս համաձայնագրի տեխնիկական վավերացումը Զալքանիանին վրացի լրագրողներին հայտնել է, որ այս փաստաթղթի վավերացումը «պատմական իրադարձություն է Վրաստանի համար»:
Նախօրեին Փանջեկիձեն հայտարարել է, որ համաձայնագիրը «նախատեսում է քաղաքական ասոցացում Վրաստանի և ԵՄ-ի միջև, աստիճանաբար տնտեսական ինտեգրացիա և անշրջելի է դարձնում Վրաստանի եվրոպականցման գործընթացը»:

Նախարարը նշել էր, որ «Ասոցացման համաձայնագիրը չի նշանակում ԵՄ անդամակցություն, բայց նախատեսում է կազմակերպության հետ մերձեցման այնպիսի բարձր մակարդակ, որ նրա արդյունավետ իրականացումը անշրջելի է դարձնում Վրաստանի եվրոպականացման գործընթացը»: Նրա խոսքերով այս համաձայնագրով Վրաստանի վրա դրվող պարտավորությունների համաձայն երկիրը «պետք է իր օրենսդրական դաշտը համապատասխանեցնի ԵՄ օրենսդրության հետ և իրականացնի այն, ինչպես նաև ուժեղացնի համապատասխան համակարգերը»:

ԵՄ և Վրաստանի ներկայացուցիչների խոսքերով համաձայնագրի ստորագրումը սպասվում է մինչև 2014 թվականի սեպտեմբեր: