Վենեսուելացի Օսմել Սոուսան, ով պատրաստում է աղջիկներին գեղեցկության մրցույթների համար, հերքել է այն լուրերը, որոնց համաձայն Մոսկվայում «Միսս Տիեզերք» տիտղոսը շահած Մարիա Գաբրիելա Իսլերը ենթարկվել է պլաստիկ վիրահատության: Երկար տարիներ «Միսս Վենեսուելա» մրցույթը գլխավորող Սոուսան լրագրողներին հայտնել է, որ ոչ մի ամոթալի բան չի տեսնում, որ կանայք դիմում եմ պլաստիկ վիրահատության իրենց արտաքին տվյալները բարելավելու համար, սակայն Մարիա Գաբիելա Իսլերի դեպքում դրա կարիքը չի եղել:
Այն բանից հետո, որ Մարիա Գաբրիելան իր երկրի համար շահեց թվով արդեն յոթերորդ «Միսս Տիեզերք» տիտղոսը, տեղի սոցցանցերում հայտնվեցին լուրեր, որ նա դիմել կոսմետիկ վիրաբույժների օգնությանը: Հայտնվեցին անգամ լուսանկարներ, որոնք հաստատում էին այդ տարբերակը: «Կան մարդիկ, որոնք ցանկանում են նվազեցնել հիանալի հաղթանակ տարած աղջկա արժանիքները: Նրանք փորձում են համեմատել նրա՝ 13 հասակում լուսանկարները, որտեղ նա դեռահասի տեսք ունի, և վերջին լուսանկարները:
Սոուսայի խոսքերով,ով  իր կարիերայի ընթացքում ունեցել է յոթ «Միսս Տիեզերք» և «Միսս Աշխարհ» հաղթող, ինքը երբեք չի թաքցնում պլաստիկ վիրահատության դեպքերը, սակայն Մարիա Իսլերի կապված նա հաստատում է.«Ոչ մի վիրահատություն»: Ավելին, երբ նա համաձայնվեց մասնակցել «Միսս Վենեսուելա» մրցույթին, նա մեր առջև պայման դրեց, որ ոչ մի վիրահատության հարց չպետք է առաջ գա: