Դոմոդեդովո օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ մարդատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց:
Արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ին: «Ուրալի ավիաուղիներ» կազմակերպության օդանավը, որը կատարել է № 262 Եկատերինբուրգ-Մոսկվա չվերթ, ականատեսների խոսքերով թևով խփել է թռիչքուղուն, ինչից հետո դուրս է եկել նրա սահմաններից: Ինքնաթիռի խցիկում եղել է 130 ուղևոր և ութ անդամ անձնակազմ:
Դոմոդեդովոյում և ԱԻԾ մոտ կանգնած Life Nеws աղբյուրները միաժամանակ հայտնում են, որ ինքնաթիռը թևով չի դիպչել թռիչուղուն, սակայն հաստատում են դրա սահմաններից դուրս գալը:
Նախնական տվյալներով արտակարգ պատահարը տեղի է ունեցել թռիչքուղու սառցակալման պատճառով: Բարեբախտաբար տուժածներ և զոհեր չկան: