Վիլյնուսում արդեն երկու օր է` ընթանում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: Լիտվիա են բերել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի պատճենները, սակայն համաձյանագրի ստորագրման հնարավորությունները հավասարվել են զրոյի: Գագաթնաժողովի հիմնական նպատակն է գտնել ուղիներ վերադառնալու համաձայնագրի ստորագրմանը 2014 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Միաժամանակ Կիևը և Բրյուսելը հնարավորություն են գտել խուսափելու կատարյալ տապալումից: Այսօր Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ստորագրվելու է «Բաց օդային տարածքի մասին» համաձայնագիր, որը դյուրացնելու է ավիափոխադրումների շուկան 2015 թվականի գարնանից:

Հինգշաբթի առավոտյան Լիտվիայի մայրաքաղաքում սկսվել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մաս կազմող միջոցառումներ` բիզնես ֆորումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համաժողով: Այս միջոցառումների ժամանակ հիմնական թեման եղել է Ուկրաինան:

Բաց բիզնես-ֆորումի ժամանակ ելույթ է ունեցել ԵՄ ընդարձակման և եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ով հաղորդել է Ուկրաինայի հեռանկարների մասին հետագա քննարկումների տոնը: Ֆյուլեն ջանում էր վերջին ժամանակները չքննադատել ուկրաինական իշխանություններին, սակայն երեկ այդ ավանդությունը խախտվել է: Եվրահանձնակատարը անկայուն է համարել տնտեսական բոլոր հաշվարկները, որ բերում է ուկրաինական կառավարությունը վերջին շաբաթվա ընթացքում` հիմնավորելով իր որոշումը, մասնավորապես ԵՄ-ից ստանալ 160 մլրդ եվրո:

Ֆորումի մասնակիցները հուսով էին բացատրություն ստանալ Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովից, սակայն սպասումները իզուր էր: Արբուզովը երկար մեկնաբանություններ չի տվել` պարզապես նշելով, որ «Մենք շարժվում ենք դեպի Եվրոպա և արդեն շատ բան ենք արել այդ ուղղությամբ»: Ասոցացման համաձայնագրի ստորագրելուց հրաժարվելը նա մեկնաբանել է, որ կառավարությունը չի կարողացել հաղթահարել վաղուց կանխատեսված վտանգները: «Ռիկսերի գնահատումը Ուկրաինայում որոշման ընդունման հիմնական հատկությունն է: Մենք շարունակում ենք աշխատել աշխատել, պատրաստ ենք հանդիպել ԵՄ ներկայացուցիչների հետ, պատրաստ ենք շարունակել գնահատել ռիսկերը»,- հայտնել է փոխվարչապետը:

Քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ ևս եվրոպացիները քննադատել են ուկրաինական իշխանություններին: Այս միջոցառման ժամանակ պաշտոնական Կիևից ոչ մի ներկայացուցիչ չի եղել: Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը, ով վերջին երեք տարվա ընթացքում 10 անգամ բանակցություններ է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելը իր համար մեծ անակնկալ չի եղել: Իր ելույթում Կարլ Բիլդտը անգամ դուրս է եկել դիվանագիտական սահմաններից և հայտնել.«Արդյոք Վիկտոր Յանուկովիչը գիտակցաբա՞ր է դա կատարում(հրաժարվում ստորագրումից) : Չգիտեմ հնարավոր է դա գինարբուքի արդյունք է»:
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող ակնկալել նաև առանց վիզայի համակարգի ստեղծմանը:«Մենք չենք կարող զիջումներ անել Ուկրաինային, քանի որ եթե մենք զիջումների գնանք մի պետության նկատմամբ, ստիպված կլինենք նույն բանը անել նաև մյուս երկրների առումով»:

Հինգշաբթի Վիլյնուսում տեղի են ունեցել մի շարք բանակցություններ Ուկրաինայի և ԵՄ-ի հետագա գործողությունների մասին: Комерсант պարբերականի տեղեկատվությամբ Շտեֆան Ֆյուլեն հանդիպում է ունեցել Սերգեյ Արբուզովի հետ: Երեկոյան Վիկտոր Յանուկովիչը հանդիպել է Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի նախագահներ Խոսե Մանուել Բարոսոյի և Հերման Վան Ռոմպեի, ինչպես նաև Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելի հետ: