Կիևում ընդդիմությունը անցնում է հիմնական կառավարական շենքերի գտնվելու փողոցների արգելապատման տակտիկային:

Եթե կիրակի օրը «Բերկուտ» հատուկ նշանակության ուժայինների կողմից ցուցարարների ցրելուց հետո եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցները արգելապատել էին Բանկովայա փողոցը, որտեղ գտնվում է նախագահի նստավայրը, ապա այժմ աշխատավայր չեն կարողանում հասնել նաև կառավարության աշխատակիցները:

Գրուշևսկ փողոց բերող բոլոր մուտքերը, որտեղ գտնվում են խորհրդարանը և կառավարության շենքը, փակված են ընդդիմադիրների ավտոմեքենաներով: Կառավարության շենքը, որի մուտքի մոտ հավաքվել է շուրջ հազար երիտասարդ, ուժեղացված կերպով հսկվում է ուկրաինական ոստիկանության կողմից: Կառավարության շենք մուտք գործելու փորձերը կանխարգելելու համար կառավարության շենքի մուտքը արգելապատվել է մի քանի ավտոբուսով:

Շաբաթ օրը «Բերկուտ»: հատուկ նշնակության մարտիկները ցրել են Կիևի կենտորնում գտնվող եվրոմայդանի ցուցարարներին: Կիրակի օրը ցուցարարները կրկին հավաքվել են հարպարակում, Կիևում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև:
Բախումների ժամանակ տուժել է իրավապահ մարմինների 150 աշխատակից: Միաժամանակ նշվում է ցույցին մասնակիցներից 165 մարդ է տուժել բախումների ժամանակ, նրանցից 109-ը հոսպիտալացվել են: