Կիևում ցուցարարներն այսօր առավոտյան հանրահավաք են կազմակերպել Ուկրաինայի կառավարության շենքի մոտ:
Տվյալ պահին շենքի մոտ գտնվում են հարյուրավոր ցուցարարներ, նրանք շարք են կազմել կառավարության շենքի մոտ: Մարդիկ շարունակում են մոտենալ: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը: 
Կառավարության շենքի դիմաց գտնվող Մարինսկու այգում մոտեցել են շուրջ 10 տուրիստական ավտոբուս՝ հատուկ նշանակության ջոկատի ծառայողներով:
Չորեքշաբթի առավոտյան նախատեսված է Ուկրաինայի կառավարության հերթական նիստը:

Ուկրաինայում ցույցերը նոր թափ ստացան այն բանից հետո, երբ երկրի Բարձրագույն Ռադան հրաժարվեց հաստատել կառավարության անվստահություն հայտնելու բանաձևը: 

Միաժամանակ երեկ տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստը, որի ավարտին ելույթով հանդես են եկել Անդրես Ֆող Ռասմուսենը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: 

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Ուկրաինայում տիրող իրավիճակին, քննադատում ենք անհամաչափ ուժի օգտագործումը, կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ բռնության գործադրումից: Մենք կոչ ենք անում կառավարության և ընդդիմությանը սկսել երկխոսություն և բարեփոխումների գործընթաց»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆող Ռասմուսենը: 

Ջոն Քերին իր հերթին ուկրաինայի կառավարությանը կոչ է արել լսել սեփական ժողովրդի ձայնը: 

«Մենք հանդես ենք գալիս դեպի Եվրոպա շարժման օժանդակությամբ: Մենք կոնչ ենք անում ուկրաինական կառավարության լսել իր ժողովրդի ձայնը, ով ցանկանում է ապրել բարգավաճման մեջ: Մենք կոչ ենք բոլոր կողմերին իրենց հանդարտ պահել, բռնությունը ժամանակակից եվրոպական պետությունում տեղ չունի»,- լրագրողներին նշել է Քերին ՆԱՏՕ-ի նախարարական նիստից հետո: