Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, եթե տեղի ունենա Վրաստանի ապաշրջափակում, իսկ ՌԴ-ն հետ կանչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջեկիձեն չորեքշաբթի երեկոյան:

Նույն օրը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգման հարցը կվերադառնա Մոսկվայի և Թբիլիսիի երկխոսությունների օրակարգ:

«Մենք հանդես ենք գալիս դրանց(հարաբերությունների) զարգացման օգտին, մենք լսեցին, գնահատեցինք նոր վրացական ղեկավարության մոտեցումները: Եվ մտածում եմ, որ գործնականում մեր համագործակցությունը առևտրա-տնտեսական, մշակույթային, հումանիտար, արվեստի և գիտության ոլորտներում այն շարունակվում է: Այս ամենը թույլ կտա ավելի լավ հասկանալ միմյանց:

«Վրաստանի համար ցանկալի է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, քանի որ այն ենթադրում է երկու բան առաջինը` երկրի ապաշրջափակում, և երկրորդը` անկախության ճանաչման հետ կանչում: Հետևաբար այս պայմանների կատարման դեպքում մենք մեծ հաճույքով կվերականգնենք դիվանագիտական հարաբերությունները»,- լրագրողներին հայտնել է Փանջեկիձեն: