ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բողոքել է, որ իրեն թույլ չեն տալիս ունենալ iPhone:Ինչպես հայտնում է The Verge-ը, այս մասին երկրի նախագահը հայտնել է Սպիտակ Տանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ` ելույթ ունենալով Obamacare ծրագրի մասին: 

«Ինձ թույլ չեն տալիս ունենալ iPhone անվտանգության պատճառներով»,- նշել է Օբաման:

Պարբերականը հիշեցնում է, որ Օբաման նախընտրել է BlackBerry սմարթ հեռախոսներ մինչև նախագահ դառնալը ևս, սակայն հնարավոր է այժմ նա այլընտրանք չունի: