Սիրիային տրամադրվելու է անհրաժեշտ տեխնիական քիմիական զենքի ոչնչացման ծրագրի շրջանակներում որոշ միջոցառումներ իրականացնելու համար: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկին:

Ինչպես հայտնում է Итар-Тасс գործակալությունը նրա խոսքերով դա կօգնի լուծել քիմիական զենքի ոչնչացման համար անհրաժեշտ նյութական միջոցների պակասը:«Սիրիացիներին մենք որոշակի օժանդակություն կցուցաբերենք` նրանց տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա քիմիական զենքի ոչնչացման ծրագրի շրջանակներում որոշ միջոցառումներ իրականացնելու համար»,- նշել է դիվանագետը:

Անվտանգության խորհուրդին ուղղված վերջին նամակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշել էր Սիրիայում թունավոր նյութերի վերացման ջանքերի համար նյութա-տեխնիակական միջոցների անբավարարության մասին և խնդրել էր պետություններից օգնել այդ հարցով: