«Իմ երեխան դեռևս չծնված փրկել է կյանքս»,- նշել է Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նիկոլա Վելլերը:

Կնոջ մոտ հայտնաբերել էին արգանդի քաղցկեղ և նրան պետք է վիրահատության ենթարկեին: Սակայն երբ նա այցելել է հիվանդանոց, պարզվել է, որ գտնվում է յոթ շաբաթական հղիության շրջանում: Նիկոլան չի պլանավորել երեխա ունենալ, սակայն անկախ իր կամքից հղիացել է: Արդյունքում հորմոնների շնորհիվ, որոնք ստեղծվում են կնոջ օրգանիզմում հղիության ժամանակ, քաղցկեղը ոչնչացվել է:

«Դա բացարձակ անհավանական է: Իմ դեռևս չծնված երեխան փրկել է ինձ քաղցկեղից, դա արդեն մեկ այլ հրաշք է»,- խոստովանել է 29 ամյա բրիտանուհին:

Նիկոլլա Վելլերի մոտ քաղցկեղը հայտնաբերվել էր 2009 թվականին: Բժիշկները միանգամից նրան հայտնել էին, որ ստիպված է վիրահատության ենթարկվել: Նիկոլան այն ժամանակ շատ էր անհանգստանում, քանի որ նրա ավագ աղջիկը չորս տարեկան է և մտածում էր, որ ոչ մեկ հոգ չի տանի նրա մասին:

2010 թվականի հունվարին կնոջը պառկեցրել են հիվանդանոցում քաղցկեղը հեռացնելու համար: Սակայն մինչև վիրահատության ենթարկվելը, անհրաժեշտ էր ուլտրաձայնային լուսանկար կատարել: Այն ցույց է տվել, որ կինը հղի է: Հենց այդ ժամանակ էլ բացահայտվել է, որ քաղցկեղը անհետացել է:

2010 թվականի սեպտեմբերին Նիկոլան ծնել է որդուն, որին անվանել են Բրենդոն: