Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մելիքյանը գրում է.

«25 տարի առաջ փոխվեց Գյումրիի դիմագիծը, փոխվեցին մարդկային ճակատագրերը, փոխվեց գյումրեցին՝ լենինականցին: Աղետը փոխեց բոլորիս: Գյումրին դարձավ դոմիկների քաղաք, օգնության սպասող քաղաք: 25 տարի անց ուզում ես այս ամենին որպես վատ հուշ նայել, չհիշել, բայց չի ստացվում, չի էլ ստացվի, քանի դեռ, աղետի գոտու կարգավիճակը միայն պաշտոնապես թոթափած, իմ սիրելի Գյումրիում աղետի մասին հիշեցնող ավերակներ կան, քանի դեռ երկրաշարժի զոհերի կսկիծը 25 տարի անց էլ թարմ է: Ընտանիքը կորցրածները նոր ընտանիք կազմեցին, որդեկորույս մայրերը էլի ծնեցին, որբացած երեխաները իրենք են արդեն ծնողներ: Ապրում ենք՝ չմոռանալով անցյալն ու նայելով դեպի ապագան: Ուզում եմ լավատեսությամբ ավարտել, դեկտեմբերի 7-ը հիշատակի օր է, հիշատակել ու արարել, պայքարել լավ ապրելու համար, վերակառուցել մեր քաղաքը , սա է գյումրեցի նոր սերնդի առաքելությունը: Իմ Գյումրին ապրում է, շնչում: Ներկայացնում եմ 25 տարի անց նոր Գյումրին...»: