Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 1988 թվականի դեկտեմբերի յոթին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժին:

Նա իր էջում տեղադրել է ֆրանսիահայ հայտնի շանսոնիե Շարլ Ազնավուրի «pour toi Arménie » երգը և մեկնաբանել.«Սիրով և հիշատակով. 1988 թվականի դեկտեմբերի յոթ: Քեզ համար Հայաստան»: