Ամերիկացի միլիարդեր Դոնալդ Թրամփը նկարահանվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փեսա Էմին Աղալարովի տեսահոլովակում: Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը հայտնի 67 ամյա միլիարդատեր Թրամփը առաջին անգամ է մասնակցել այսպիսի միջոցառման:
Տեսահոլովակում նա արտասանում է իր անվանի արտահայտությունը «You Are Fired!»(Դու հեռացված ես):
Տեսահոլովակը նկարահանել են In Another Life երաժշտական ստեղծագործության հիման վրա: Այն վերջինիս կողմից Մոսկվայում «Միսս տիեզերք» միջոցառման ժամանակ կատարած երգերից մեկն է:
Համաձայն տեսահոլովակի սյուժեի Էմինը քնում է աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քնի մեջ նրա առջև հաջորդաբար հայտնվում են «Միսս Տիեզերք» մրցույթի բոլոր մասնակիցները:
Սակայն այնուհետև լսարանում հայտնվում է Թրամփը և զարթնացնում Էմինին քաղցր քնից.«Զարթնիր, Էմին, ինչ է կատարվում քեզ հետ: Ես հոգնեցի քեզնից: Դու հեռացված ես»: