Փաստաբանները լրագրողներին հայտնել են, որ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախնական քննությունը ավարտված է: Այս մասին հաղորդում է НТВ գործակալությունը: 

«Հրաչյա Հարությունյանը և իրավապաշտպանները հայտարարել են նախնական հետաքննության ավարտի մասին: Երկուշաբթի օրվանից մենք անցնում ենք գործի նյութերի հետ ծանոթացմանը»,- նշել է Հարույթյունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Իրավապաշտպանը նշել է, որ Հարությունյանը ընդունել է իր մեղքը, նա չի պատրաստվում խնդրել գործը քննել հատուկ կարգով:

«Ես չեմ ցանկանում, որ բաց դատական գործընթաց տեղի ունենա, չեմ ցանկանում տեսնել զոհվածների բարեկամների և հարազատների ցավը: Ես այնպես էլ զգում եմ այդ ցավը և չեմ ցանկանում ծանոթանալ գործի նյութերի հետ: Ցանկանում եմ, որ գործը շուտ փոխանցեն դատարան և այն շուտ դատավճիռ ընդունի: Ուղղակի պետք է, որ ամեն ինչ պարզվի մինչև վերջ, որ ոչ մեկ և երբեք այլևս իմ սխալները չկրկնի: Դա այն միակ բանն է, որ ես կարող եմ անել»,- հայտարարել է Հրաչյա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ՃՏՊ-ն տեղի է ունեցել հուլիսին, որի արդյունքում զոհվել է շուրջ 18 մարդ: