Ամերիկայի Նյու Ջերսիի 42 ամյա բնակիչը 10 ժամ քնել է` չնկատելով, որ իր մեջքի մեջ դանակ է խրված: Այս մասին գրում է UPI-ն:

Զարթնելով տղամարդը հայտարարել է, որ մեջքի մեջ ցավ է զգում: Նրա եղբայրը հայտնաբերել է, որ մեջքից կախված է դանակի պոչ: Դանակի երկարությունը կազմել է հինգ դյույմ (12.7 սանտիմետր):

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Ենթադրվում է, որ տղամարդը կարող է վերադառնալ տուն արդեն մոտակա ժամանակները:

Տղամարդու անունը չեն հայտնում: Իրավապահպանները պարզել են, որ դանակով հարձակումը տեղի է ունեցել կիրակի գիշերը ժամը երկուսին: Տուժածը եղել է խմած, նրա և անհայտ անձնավորության միջև վեճ է առաջացել, որի ժամանակ էլ ստացել է դանակով հարված: Վերջինս սակայն չի նկատել հարվածը և հեռացել է տուն քնելու: