Սաուդյան Արաբիայում կախաղան են բարձրացրել ինցեստի մեջ մեղադրվող տղամարդուն: Գլխատման միջոցով մահվան դատավճիռը տեղի է ունեցել Ջիզան քաղաքում: Այս մասին հայտնում է Emirates 24/7-ին՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ն:

Թե իր բարեկամներից ում հետ է սեռական հարաբերություններ ունեցելՍաուդյան Արաբաիայի քաղաքացի Հասան Գհազվանին չի նշվում: Հայտնի է միայն, որ այս հարաբերությունները բերել են հղիության: Արդյոք այդ հղիությունից առաջացած պտուղը ծնվել է, թե ոչ նույնպես չի նշվում: ՆԳՆ հաղորդագրությունում միայն հղում է կատարվում Իսլամի մարգարե Մուհամմեդի ուսմունքի վրա, որի համաձայն ինցեստի դեպքում նախատեսվում է գլխատել:

Նախօրեին Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել ևս մեկ մահվան կախաղանի դեպք: Էր-Ռիադում կախաղան է բարձրացվել թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող պակիստանցի: