Նոր Տարվա միջոցառումների ժամանակ բոլոր կանայք ցանկանում են գեղեցիկ տեսք ունենալ և լինել իրենց սիրելիի ուշադրության կենտրոնում: Այդ պատճառով Комсомольская Правда-ն ներկայացրել է թե ինչ գույնի զգեստ հագնել Նոր Տարվա գիշերը:

Այսպես, ինչպես նշում է պարբերականը այդ խնդիրը լուծելու համար զգեստը պետք է լինի Կաննի կամ Օսկարի ձևաչափով, այսինքն երկար փեշերով, բաց ուսերով և դեկոլտեով: Առաջին լուծումը կարմիր-սև ժանյակավոր մետաքսե զգեստն է:

Երկրորդը փայլող հագուստն է: Վառ գույնը կօգնի գրավել բոլոր ներկաների ուշադրությունը, իսկ թագավորական փայլը կստվերի ներկա կանանց:

Ձեր բարձր կարգավիճակը ընդգծելու երորդ միջոցը մուգ մանուշակագույն հագուստն է: Ժանյակները նորաձևության մեջ են և կիսամերկ մարմինը գրավիչ են դարձնում տղամարդկանց համար:

Հագուստի գույնի ընտրության հարցում չորորդ տարբերակը վարդագույնն է:
Վարդագույնը շատ է երիտասարդացնում և հետաքրքիր փայլ է հաղորդում Ձեր դեմքին և միատեսակ արժանանում է թե կանանց, թե տղամարդկանց հավանությանը:

Նոր Տարվա իդեալական զգեստ ընտրելու հինգերորդ միջոցը ամենագործնական և միևնույն ժամանակ տոնական սև գույն է:

Վեցերորդ հաղթական տարբերակ կարելի է համարել ոսկեգույնը, սակայն այն չպետք է ունենա վուլգար տեսք:

Ցնցող ազդեցության առումով չեմպիոն և ամենասեքսուալ տարբերակը  կարմիր մետաքսե հագուստն է: