Եվրամիության ընդարձակման և եվրոպական հարևանության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մասնակցել է Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորհուրդի 14-րդ նիստին, ինչից հետո հանդես է եկալ մամլո ասուլիսով,որտեղ կոչ է արել չահաբեկել մարդու իրավունքների ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: 
«Համեմատած համագործակցության խորհուրդի նախկին նիստի հետ մեր քննարկումների բովանդակություններում որոշակի տարբերություն գոյություն ունի կապված Հայաստանի միջազգային նոր պարտավորությունների հետ: Սակայն ինչն է մնացել նույնը, մեր ցանկությունն է և վճռականությունը շարունակելու ունենալ սերտ հարաբերություններ և առաջ ընթանալ մեր ձեռք բերածի հիման վրա:
Այս կապակցությամբ մենք հաստատել ենք մեր երկկողմանի հարաբերությունների վերանայման, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի թարմացման կարիքը այն հարմարեցնելու մեր ապագա համագործակցության բովանդակությանը և հավակնություններին:
Մենք դրական ենք գնահատել տեղաշարժի գործընկերության ոլորտում ձեռք բերած առաջընթացը: Վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի վավերացումը ավարտվել է և մենք սպասում ենք դրանց ուժի մեջ մտնելուն: Դա հնարավորություն կտա մեզ խթանելու մարդկանց միջև շփումները, որը կարևոր է բաղկացուցիչ տարր է մեր շարունակելի համագործակցության մեջ:
Մենք ողջունում ենք Հայաստանում կատարված բարեփոխումները և Հայաստանի մտադրությունը շարունակել այդ դրական ուղով: Միևնույն ժամանակ մենք այնուամենայնիվ կոչ ենք անում արագացնել աշխատանքներ Ժողովրդավարության և Օրենքի գերակայության, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների և հիմնարար ազատության և դատական համակարգի բարեփոխումների ոլորտներում:
ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար առաջընթացի նոր բովանդակությունը ուրվագծվել է: Այժմ մենք պետք է սկսենք աշխատել այն իրականություն դարձնելու համար: Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ շարունակելի օժանդակությանը առաջ տանելու քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումները և ապահելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը:
Այսօրվա հանդիպումը մեկ այլ կարևոր հնարավորություն է ընդգծելու քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների գործընթացում` դրանց ձևավորման և մոնիթորինգի ոլորտում: Մենք ամրապնդել ենք քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը և օժանդակությունը: Մենք մեծ հույս ունենք, որ նրանց աշխատանքը կառուցված կլինի 3.5 տարվա ընթացքում այս ոլորտում ձեռք բերածի հիման վրա: Մենք մեծ հույս ունենք, որ հիմնարար ազատությունները, մասնավորապես խոսքի և հանրահավաքների ազատությունը ավելի կամրապնդվի:
Հատուկ օժանդակություն կտրամադրվի Արևելյան համագործակցության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային հարթակին կառավարության հետ համակարգված երկխոսություն կառուցելու միջոցով դրա դերը և բարեփոխումների գործընթացի դիտարկումը ամրապնդելու համար:
Մենք կոչ ենք անում կառավարությանը ապահովելու, որ գոյություն չունի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների ակտիվիստների, մասնավորապես կանանց իրավունքների ակտիվիստների ահաբեկում: Մենք կոչ ենք անում Հայաստանին հետաքննել անցյալում արձանագրված այսպիսի դեպքերը և երաշխավորել, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»: