Ֆուտբոլի իրանցի երկրպագուները չեն կարողացել ամբողջությամբ նայել դեկտեմբերի վեցին տեղի ունեցած Բրազիլիայում սպասվող 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Դրա պատճառ է դարձել իրանական հեռուստաընկերության ղեկավարների կարծիքով վիճակահանության հաղորդավարուհի Ֆերնանդա Լիմայի չափից դուրս բաց հագուստը: Բոլոր այն կադրերը, որտեղ երևացել է հաղորդավարուհին, կտրվել են:
« Ճիշն ասած, հաղորդավարուհու հագուստը չի համապատասխանում մեր հեռուստաընկերության կանոններին»,- մեկնաբանել է Ադել Ֆերդոսիփուրը` վիճակահանությունը հեռարձակող հեռուստաընկերության աշխատակիցը:
Երկրպագուները դժգոհ դեպքերի նման զարգացումից ամեն ինչում մեղադրել են Լիմային: Սոցցանցերում հայտնվել է կոչ նրան հագցնել հիջաբ:
Վիճակահանության արդյունքում Իրանի հավաքականը հայտնվել է F խմբում Արգենտինայի, Նիգերիյաի, Բոսնիա և Հերցեգովինա հավաքանների հետ: