Ճապոնիայում ստեղծված «Տորբո-կուն» ռոբոտը հանձնել է ստանդարտ ընդունելության քննություններ, որը հնարավորություն է տալիս նրան սովորել երկրի մասնավոր համալսարանների 70%-ում:
Ինչպես հայտնում է «Յոմբուրի սիմբու» պարբերականը ձեռք բերած արդյունքները թույլ են տալիս ռոբոտին սովորել երկրի 579 համալարանից 403-ում:
Քննությունների ժամանակ գիտնականները որոշել են ստուգել լեզուները տարբերելու և տեքստեր կարդալու ռոբոտի ունակությունները: Արդյունքում «Տորբո-կունը» ստացել է ցածր գնահատական անգլերենի և ճապոներենի քննություններին, քանի որ անհրաժեշտ է լեզուների խորը գիտելիք տեքստերը հասկանալու համար:
Այնուամենայնիվ ռոբոտը բարձր գնահատականներ է ստացել այնպիսի առարկաներից, ինչպիսիք են Ճապոնիայի պատմությունը, համաշխարհային պատմությունը և մաթեմատիկան:
«Տորբո Կունը» ստեղծել են Ինֆորմատիկայի ազգային ինստիտուտի ինժիներները մի շարք ձեռնարկությունների հետ համագործակցությամբ: Նա կարող է նաև տարբերել բառեր, ինչպես նաև լուծել դժվար տրամաբանական խնդիրներ: Գիտնականները ձգտում են հասնել նրան, որ 2021 թվականին ռոբոտը ընդունելության քննություններ հանձնի Տոկիոյի համալսարանում: