Unicode կազմակերպությունում խնդրել են չօգտագործել որպես ռուբլի խորհրդանիշ հայերենի 36-րդ տառ «Ք»-ն, որը առաջին հայացքից նման է Ռուսաստանի դրամական միավորին: Այս մասին նշված է կոնսորցիումի հրապարակված հաղորդագրության մեջ:

Ռուբլու նոր գրաֆիկական խորհրդանիշին նվիրված քննարկումներին մասնակցել է նաև Մայքլ Էվերսոնը` նոր նշանների գործունեության մեջ մտցնելու բազմաթիվ առաջարկությունների հեղինակը: Նա նշել է, որ արդեն աշխատում է ռուբլիի նոր նշանը Unicode-ի մեջ ընդգրկվելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: 

Ռուբլիի նոր նշանը Unicode-ում ընդգրկվելու մասին քննարկումները բազմիցս տեղի են ունեցել: Այնուամենայնիվ այն մինչև այժմ տեղի չի ունեցել: Ինչպես մեկնաբանել է Էվերսոնը, դրա համար անհրաժեշտ է եղել խորհրդանիշի պաշտոնական հաստատում:

Ռուսաստանի բանկը պաշտոնապես հաստատել է ռուսական դրամական միավորի խորհրդանիշը դեկտեմբերի 11-ին: Ռուբլու խորհրդանիշ է դարձել հատված «Р» տառը:

Մինչև ռուբլու նշանի հաստատումը, մեկ ամսվա ընթացքում Կենտրոնական բանկի կայքում տեղի է ունեցել հինգ տարբերակի բաց քննարկում, որոնք առաջարկվել էին որպես ռուսական դրամական միավորի խորհրդանիշ: Քննարկումներին մասնակցել է 280 հազար մարդ, իսկ վերոնշյալ խորհրդանիշի համար քվերակել է մասնակիցների 61%-ը:

Ռուբլու խորհրդանիշի ընտրությունները սկսվել էին դեռևս 2007 թվականից, սակայն այն հաստատվել էր միայն այժմ: Ընդ որում` Կենտրոնական Բանկի ընտրած տարբերակը առաջարկվել է դեռևս վեց տարի առաջ: