ԲՀԿ-ն այլընտրանքի կարգավիճակում է և չլինելով կոալիցիայի մաս` այն չի ընդունում 2014թ.-ի պետբյուջեն և այդ պատճառով էլ դեմ է քվեարկել նախագծին: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նաև նշեց, որ չլինելով կոալիցիայի մաս, շարունակում է բազմաթիվ օրենքների նախագծեր ներկայացնել, որոնցից սակայն մեկն է ընդունվել:

ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանում կատարվող ներդրումները պակասել են 60 տոկոսով: «Ամսական կտրվածքով 20 միլիոն դոլարից պակաս ներդրումներ ունենք»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հարցին՝ Միքայել Մելքումյանը նկատեց, որ մաքսային թափանցիկ սահմաններ ունենալը կնպաստի ներկրման մոնոպոլիաների դեմ արդյունավետ գործիքների հայթայթման: «Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս հայկական մասնաբաժինը ռուսական «Գազպրոմին» վաճառելուն, ապա դա չպետք է արվեր ժողովրդի հաշվին»,- նշեց պատգամավորը: