Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Ադրբեջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին(ԱՄՆ), Ժակ Ֆոր(Ֆրանսիա) և Իգոր Պոպովին(Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Ինչպես հաղորդում է АПА գործակալությունը հանդիպման ժամանակ քննարկվել է տիրող իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ժամանակակից իրավիճակը և հեռանկարները:

Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հանդիպումը արդյունավետ է գնահատել, նշել է, որ այսօր հանդիպում է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ավելացրել, որ երկու նախագահն էլ ճանապարհ են փնտրում դեպի խաղաղություն:
Նշենք, որ համանախագահները Ադրբեջան էին ժամանել երեկ, իսկ արդեն այսօր ժամանելու են Հայաստան: