Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի զրահապատված լիմուզինը նախօրեին ավտովթարի է ենթարկվել, ոչ մեկ չի տուժել: Այս մասին երկուշաբթի հայտնում է Spiegel ամսագրի համացանցային տարբերակը:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մերկելի՝ Բեռլին այցի ժամանակ, որտեղ նա հայտարարել է «Քրիստոնեա-դեմոկրատական միության» իր գործընկերների անունները, որոնք մտնելու են նոր կառավարության կազմի մեջ: Հանկարծ կողքով անցնող մեքենան մոտեցել է կանցլերի ծառայողական լիմուզինին և բախվել նրան: Պատահարի արդյունքում ոչ մեկ չի տուժել, մեքենաները նույնպես լուրջ վնասներ չեն կրել:
Կարճ դադարից հետո Գերմանիայի կառավարության ղեկավարը շարունակել է ճանապարհը դեպի Բեռլին:
Երեքշաբթի օրը բունդեսթագը հաստատելու է Մերկելին երրորդ անընդմեջ կանցլերի շրջանի: Նույն օրը կհաստատվեն նոր կառավարության մնացած անդամները: