Լոնդոնի ոստիկանությունը ավարտել է 1997 թվականին արքայադուստր Դիաննայի և նրա սիրեցյալ եգիպտացի միլիարդատերի որդի Դոդի ալ Ֆայեդի մահվան հետ կապված նոր վկայությունների ուսումնասիրությունը: Արդյունքում իրավապահ մարմինները չեն հայտնաբերել ոչ մի «համոզիչ ապացույց», որի համաձայն Լեդի Դիի սպանության մեջ մասնակցություն է ունեցել բրիտանական հատուկ նշանակության ջոկատի զինծառայող:

Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտնել է Sky News-ը` հղում կատարելով Սքոթլենդ Յարդի վարչության ղեկավար Մարկո Ռոուլիի գրավոր հայտարարությանը:
«Հնարավոր է արքայադստեր սպանության մեջ հատուկ օդային ծառայությունների մասնակցության հետ կապված մեկնաբանություններ եղել են, սակայն չկան արժանահավատ վկայություն այդ տարբերակի հիմնավորման համար»,- նշված է հայտարարության մեջ:
Այս կապակցությամբ ոստիկանությունը որոշել է չվերսկսել քրեական հետաքննությունը կամ այն ուղարկել դատաքննիչին: Քննության նյութերի պատճենները, որոնց հիման վրա այսպսիսի եզրակացություն է կատարվել, ուղարկվելու են թագավորական արքունիք և լորդ-դատավոր Բայքերին: Այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն Լոնդոնի ոստիկանությունը կատարելու է այսօր:
Հիշեցնենք, որ արքայադուստր Դիանան մահացել էր ավտովթարի արդյունքում Փարիզում 1997 թվականի օգոստոսի 31-ին: Ավտովթարի պատճառները մինչև այժմ պարզ չեն, ինչի կապակցությամբ Ուելսի արքայադստեր մահը, ով դրանից մեկ տարի առաջ ամուսնալուծվել էր արքայազն Չարլսից, առաջացրել էր բազմաթիվ լուրեր: Այդ տարբերակներից մեկի համաձայն ավտովթարը կազմակերպվել էր բրիտանական հատուկ նշանակության ջոկատների կողմից թագավորական ընտանիքի պատվերով:
2008 թվականին Լոնդոնի բարձր դատարանը որոշում էր ընդունել, որի համաձայն Դիանայի մահը «անկանխամտածված սպանության» պատճառ է դարձել արքայադստեր վարորդի Անրի Պոլի անզգուշության պատճառով, ով մահվան օրը եղել է հարբած և չարաշահել է արագությունը, ինչպես նաև պապարացիների գործողությունների պատճառով, որոնք հետապնդել են զույգին: