Թուրքիայում կաշառակերության աննախադեպ սկանդալ է առաջացել: Երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջավայրից և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 52 մարդ ձերբակալվել են կաշառակերություն վերցնելու և իշխանության չարաշահման մեղադրանքով: Ձերբակալվածներից երեքը կառավարության անդամների որդիներ են: Կատարվածի ֆոնին երկրի ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կոչ է արել վարչապետ Էրդողանին հրաժարական տալ:
Թուրքական բիզնես և քաղաքական էլիտայի մոտ հիսուն ներկայացուցչի ձերբակալության մասին լուրերին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատասխանել են դաժան քննադատությամբ: Ձերբակալվածների թվում հայտնվել են Թուրքիայի ՆԳՆ Մուամմեր Գյուլերի, տնտեսական գերատեսչության ղեկավար Զաֆեր Չաղլայանի, Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները: Նրանց նկատմամբ ներկայացվել է մեղադրանքներ կաշառակերության և այլ նպատակների համար չնախատեսված տարածքի վերակառուցման համար անօրինական թույլտվություն ստանալու մեջ: «Արդարություն և զարգացում» կուսակցությունում հայտնել են, որ «ամեն ինչ անելու են, որպեսզի լույս սփռել այս գործի իրական հանգամանքների վրա»:
Ձերբակալվածների թվում նշվում է նաև թուրքական ամենախոշոր Halkbank բանկի ղեկավար Սուլեյման Ասլանի, ադրբեջանցի ձեռնարկատեր Ռեզա Զարրաբի, բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների, էկոնոմիկայի նախարարի օգնականի, Թուրքիայում հայտնի շինարարական բիզնեսի մագնատների անունները: Թուրքական Hurriyet պարբերականի տվյալներով այս ցուցակը վերջնական չէ և կարող է ընդարձակվել մոտակա օրերին:
Թուրքիայում քաղաքագետները չեն բացառում, որ ձերբակալությունները կարող են կապված լինել վարչապետ Էրդողանի և առաջատար իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի միջև առաջացած կոնֆլիկտի հետ: Վերջինս ապրում է ԱՄՆ-ում, սակայն մեծ ազդեցություն ունի Թուրքիայի քաղաքականության վրա: Վերջերս Ֆեթհուլլահը դեմ է հանդես եկել կառավարության մտադրության դեմ փակել իր կողմից հիմնադրված «հիզմեթ» հասարակական շարժմանը պատկանող մասնավոր դպրոցները:
Սկանդալը, որը բազմաթիվ ձերբակալությունների պատճառ է հանդիսացել, մեծ աղմուկ է բարձրացրել երկրում: Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկ այլ ընդդիմադիր գործիչ Ազգային-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կոչ է արել վարչապետին հրաժարական տալ: