«Հրապարակը» գրում  է. «Նախօրեին, Աժ լսումների ժամանակ, ուշագրավ երկխոսություն կայացավ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և ԲՀԿ-ական պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանի միջև։ Վերջինս գազի կալորիականության նվազման հարցը տալիս ասաց, որ նախկինում գյուղացին արթնանում էր՝ սուրճը դնում գազօջախին, գնում գոմ՝ անասուններին կերակրելու, գալիս սուրճը խմում էր ու գնում կոլխոզ։ Մինչ դեռ հիմա սուրճը դնում է գազօջախին, գնում է գոմ, կերակրում անասուններին, գալիս՝ մեկ անգամ սիրում է կնոջը, երկրորդ անգամ է սիրում, բայց սուրճը դեռ չի հասնում եռման աստիճանի։

Ի պատասխան՝ Արմեն Մովսիսյանը գյուղացիներին խորհուրդ էր տվել ավելի դանդաղ սիրել կնոջը։ Երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է, թե պրն Խաչատրյանը «սեքսի մասին» նախարարի խորհուրդները փոխանցե՞լ է իր համագյուղացիներին։ «Ես և իմ գյուղացիները նման հարցերում խորհրդի կարիք չունենք։ Իմ գյուղացիները պատրաստ են համատարած բոլորին սիրելու, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Դրանք ապարանցի են՝ ոչ չափ գիտեն, ոչ սահման նման բաներում։ Կարան դաժե եվրոպական արժեքներին էլ երբեմն օգնություն ցույց տան»,– մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է Լյովա Խաչատրյանը։

«Եվրոպական արժեքների» ակնարկը միասեռականությանն էր վերաբերում։ «Ես ի նկատի ունեմ, որ ապարանցի տղամարդիկ բազմաճաշակ են, եթե անհրաժեշտություն լինի, ընդհանրապես կարող են տարբերություն չդնել, եթե հայրենիքը պահանջի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։