Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիրքորոշումը` իր անդամ պետությունների քաղաքականությանը չխառնվելու մեջ է: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «գունավոր հեղափոխություններին» նվիրված կլոր սեղանի քննարկումների ժամանակ: «ՀԱՊԿ դիրքորոշումն է չխառնվել մեր պետությունների քաղաքական գործընթացների և քաղաքական կյանքի մեջ: Մեզ հետաքրքրում են արտաքին սպառնալիքները»,- նշել է Բորդյուժան:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ ղեկավարությանը «գունավոր հեղափոխությունները» հետաքրքիր են միայն կազմակերպության անդամ պետությունների իրավիճակի, զինված ուժի կամ տարբեր բողոքի ակցիաների միջոցով օրինական ընտրված իշխանության տապալման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար արտաքին միջամտության և արտաքին ազդեցության տեսանկյունից: