«Հրապարակ»-ը գրում է. «Ապարանցի կանայք դուրս են եկել ցույցի: Պատճառն իրենց պատգամավոր Լյովա Խաչատրյանի` ԱԺ-ում արած հայտարարությունն է, ըստ որի` իբր ապարանցի տղամարդն առավոտը սուրճը դնում է գազօջախին, գնում է գոմ, կերակրում անասուններին, գալիս՝ մեկ անգամ սիրում է կնոջը, երկրորդ անգամ է սիրում, բայց սուրճը դեռ չի հասնում եռման աստիճանի:

Բողոքող կանայք համաձայն չեն պատգամավորի հայտարարության հատկապես սիրո թեմային վերաբերող մասի հետ: Մեզ ո՞ւմ տեղն է դրել, մենք նամուս-աբուռ ունենք` օրվա լույս ժամերին այդպիսի բաներով չենք զբաղվում՝ հայտարարել են նրանք»: