Ալլա Պուգաչովան, ով վերջերս էր կրկին հայտարարել բեմից հեռանալու մասին, վերադառնում է: Ռուսական էստրադայի աստղը ելույթ է ունեցել « Новый год на Первом» հաղորդման նկարահանումներին « Цветок огня» երգի պրեմիերայով, որը ձայնագրվել է հենց այդ կապակցությամբ:

Ալլա Բորիսովնան միշտ անձամբ է մասնակցում իր ելույթների ռեժիսորությամբ և այս անգամ ևս իր ելույթի համար ազդեցիկ վերջաբան էր ընտրել: Երգի վերջին բառերից հետո Պուգաչովան մեջքով շրջվում է դեպի հանդիսատեսները և ձեռքերը վեր բարձրացնում, որոնք լուսավորվում են ներքևից հանդիսատեսներին բաժանված լույսերով:

«Ես ցանկանում եմ այն սերը, որը օգնում է ինչ-որ մեկին ապրել: Սիրեք, ապրեք, ուրախացեք և Աստված ձեզ օգնական»,- այս մասին հայտնել է Պուգաչովան Heat.ru-ին տված հարցազրույցի ժամանակ և ավելացրել, որ այս Նոր Տարին նա նշելու է տանը ընտանիքի միջավայրում: