Ամերիկացիները արդեն հինգ տարին անընդմեջ «կարևոր չէ» (whatever) բառակապակցությունը ընտրում են անցնող տարվա ամենանյարդայնացնող բառ: Այսպիսին է Նյու Յորքի Մերիսթ քոլեջին կից հասարակական կարծիքի ինստիտուտի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ուրբաթ օրը: Այս մասին հայտնում է Итар-Тасс գործակալությունը:

«Կարևոր չէ» արտահայտությունը ամենանյարդայնացնողն են համարել հարցվածների 38%-ը: Նրան հետևում է «նման» բառը (like),որը ամենանյարդայնացնողն են համարել հարցվածների 22%-ը, երրորդ տեղում «դու գիտես» (you know) արտահայտությունը` 18% ձայնով:
Ամերիկացիներին նյարդայնեցնում է նաև «ուղղակի եմ ասում» (just saying) և «ակնհայտորեն» (obviously) բառերը: Նրանք հավաքել են համապատասխանաբար 14 և 16 % ձայն: Սոցհարցման հեղինակները նշել են, որ 2%ն էլ այդպես էլ չի կողմնորոշվել, թե որ բառը ասել:

Բացի դա ինստիտուտի աշխատակիցներն անց են կացրել հարցում պարզելու, թե անցնող տարվա ընթացքում ամերիկացի քաղաքական գործիչների կողմից օգտագործված որ բառն է ամենաձանձրացնողը եղել: Հարցվածների 41%-ը այդպիսին համարել է « Obamacare» արտահայտությունը, որը բժշկական ծառայությունների ծրագրի ոճ պաշտոնական անվանումն է, որի ֆինանսավորման շուրջ վեճերը նախագահ Բարաք Օբամայի և ընդդիմադիր հանրապետականների միջև բերեցին անգամ ժամանակավորապես կառավարության աշխատանքի դադարեցման: