Եվրամիությունը ընդունել է 41 մլն եվրո արժողությամբ փաթեթ օժանդակելու քաղաքացիական հասարակությանը, տարածաշրջանային զարգացմանը և գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում: Այս օժանդակությունը ապահոված է Եվրոպայի հարևանության քաղաքականության շրջանակներում:

«ԵՄ և Հայաստանը միտված են շարունակելու համագործակցությունը ընդհանուր արժեքների հիման վրա փոխադարձ հետաքրքրությունների բոլոր ոլորտներում: Գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը,հավասարակշռված տարածաշրջանային զարգացմանը, ավելի ազդեցիկ քաղաքացիակն ծառայությանը և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը ուղղված մեր օժանդակությունը  կարևոր խթան կհանդիսանա Հայաստանում բարեփոխումների համար և հստակ օգուտներ կբերի ժողովրդին»,- նշել է Եվրամիության ընդարձակման և եվրոպական հարևանության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Գյուղատնտեսությանը և գյուղական համայքների զարգացումը, որը ԵՄ-ի նոր նախաձեռնություններից է, կապահովի գյուղատնտեսական համակարգեր, կաջակցի ֆերմերների ասոցիացիաների զարգացմանը և կապահովի ավելի մատչելի մթերքների ձեռքբերում Հայաստանի քաղաքացիների համար: Օժանդակությունը նպատակուղղված է Հայաստանի գյուղական համայանքներում ավելի լավ պայմաններ ապահովելուն:
Տարածաշրջանային զարգացման ոլորտում ծրագիրը կօժանդակի հատուկ նախագծերի(հանրային-մասնավոր համագործակցություն, աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային ուժի թրեյնինգներ) Հայաստանի շրջանների տնտեսական զարգացումը ձեռնարկելու համար:

Հայտարարված օժանդակությունը կամրապնդի նաև քաղաքացիական հասարակությանը որպես ԵՄ-ի համար շատ կարևոր գործընկերոջ փոխադարձ համագործակցության և բարեփոխումների մշտադիտարկման հարցերում, բարձրացնել քաղաքացիական ծառայողների հնարավորությունները գերակա ոլորտներում ինչպիսիք են ԵՄ վիզայի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը և նպստել Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին և ԵՄ գործակալությունների հետ համագործակցությանը:
Այս ծրագիրը Արևելյան գործընկերություն նախաձեռնության մի մաս է կազմում, որը ներկայացնում է Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան ստորաբաժանումը և ուղղված է Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Մոլդովան և Ուկրաինան ավելի մոտիկացնել ԵՄ-ին: