Ոստիկանները Վարշավյան փողոցի վրա ձերբակալել են «կրակ բացած» ավտոմեքենաների շարասյունը: «Պորշե Պանամերա» ավտոմեքենայի բեռնախցիկում իրավապահ մարմնի աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցի տեսք ունեցող նյութ:

Lifenews գործակալության տվյալներով հենց «Պորշեում» են գտնվել հարսն ու փեսան, որոնք ուղևորվում էին ԶԱԳՍ ամուսնությունը գրանցելու համար:

«Մոսկվայի հարավում տեղի ունեցող հրաձգության մասին ոստիկանները իմացել են ականատեսների միջոցով: Նրանց խոսքերով, մի քանի ավտոմեքենա շարժվել են Կաշիրյան մայրուղիով և խոչընդոտներ են ստեղծել երթևեկության մյուս մասնակիցների համար: Բացի դա ավտոմեքենաներից լսվել են հրաձգության ձայներ»,- Life News-ին հայտնել են մայրաքաղաքային ոստիկանության մամլո կենտրոնից:

Տեսանյութում նշված է, որ ավտոշարասյան պատուհաններին կպցրած է եղել հայկական դրոշ: