Աշխարհի տարբեր պետություններ Նոր Տարին նշելու իրենց սովորություններն ունեն: Դրանցից մի քանիսին անդրադարձել է Риа Новости գործակալությունը:
Իտալիա
Բոլորը տեղյակ են Իտալիայում մինչև այժմ պահպանվող սովորության մասին պատուհաններից դուրս շպրտել հին կահույքը: Իտալացիները հավատում են, որ ինչքան շատ ես հին իրեր դուրս շպրտում, այնքան ավելի շատ հարստություն է Նոր Տարին իր հետ բերում:
Մինչ մեծահասակները դուրս են շպրտում կահույքը, երեխաները Նոր Տարվա գիշերը ուշադրությամբ հետևում են ծխնելույզին, քանի որ հենց այդտեղից է տուն թափանցում հեքիաթային կախարդուհի Բեֆանան, ով փոքրիկ կոշիկների մեջ տեղադրում է երեխաների երկար սպասված խաղալիքները:
Ֆրանսիա
Ֆրանսիական շատ գյուղերում մինչև օրս պահպանվել է մի շատ հին ավանդույթ: Տան տիրուհին, ով նոր տարում առաջինն է գնում ջրի հետևից աղբյուրի մոտ, նրա մոտ թողնում է թխվածքաբլիթ տոնական սեղանից: Այդ քաղցրավենիքը վերցնում է մյուս տան տիրուհին` դրա տեղը թողնելով իրենը: Այդպիսով կանայք հյուրասիրում են միմյանց մինչև երեկո:
Գերմանիա
Գերմանիայում հենց ժամը տասերկուսը սկսում է խփել, տարբեր տարիքի մարդիկ կանգնում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա և վերջին հարվածով միասին «թռնում» Նոր Տարի:
Ավստրիա
Ռուսաստանում Նոր Տարին հաշվում են Կրեմլի ժամի 12 հարվածով, իսկ Ավստրիայում դրա փոխարեն «Աշխարհի զանգն է»: Այդ զանգը տեղադրված է սուրբ Ստեփանոս եկեղեցում: Եկեղեցու դիմաց հրապարակում հավաքվում են բազմաթիվ մարդիկ: Բոլոր նրանք գալիս են լսելու «Աշխարհի զանգի» ձայնը:
Անգլիա
Անգլիայում Նոր Տարվա կապակցությամբ ուրախանում են հատկապես երեխաները: Ամբողջ գիշեր փողոցային առևտրականները վաճառում են տարբեր իրեր` խաղալիքներ, դիմակներ և անգամ օդային փուչիկներ:
Շոտլանդիա
Շոտլանդիայում Նոր Տարվա նախօրեին վառում են վառելիքով տակառ և գլորում են փողոցներում: Շոտլանդացիների համար դա խորհրդանշում է Հին Տարվա վառելը, ինչից հետո Նոր Տարվա համար ճանապարհը բաց է:
Այնտեղ համարվում է, որ տուն մտած առաջին մարդը բերում է կամ երջանկություն կամ անհաջողությունը: Օրինակ թուխ մազեր ունեցող մարդը նվերով եթե առաջինն է տուն մտնում, նշնակում է երջանկություն է բերել:
Իռլանդիա
Նոր Տարվա գիշերը Իռլանդիայում ընդունված է բացել դռները: Յուրաքանչյուր մարդ կարող է մտնել յուրաքանչյուր տուն, որտեղ նրան ընդունում են որպես հարազատ հյուրի, նստեցնում են ամենահարգարժան վայրում և հյուրասիրում են հին ավանդական գինի և միաժամանակ ասում են «Այս տան և ամբողջ աշխարհի խաղաղության համար»: Հաջորդ օրը տոնը նշում են ընկերների և հարազատների միջավայրում:
Ռումինիա
Ռումինիայում Նոր Տարվա թխվածքի մեջ թաքցնում են փոքրիկ անակնկալներ՝ կոպեկներ, հաճխապակյա իրեր, մատանիներ և կծու բիբար: Թխվածքաբլիթում մատանի գտնելու դեպքում նշանակում է, որ Նոր Տարին շատ երջանկություն կբերի:
Բուլղարիայում
Երբ ժամանում է Նոր Տարին, Բուլղարիայում ժամի վերջին հարվածով բոլոր տներում մի քանի րոպեով անջատում են լույսերը: Ընդունված է այդ պահը համարել Նոր Տարվա համբույրների ժամանակ:
Հունգարիա
Հունգարիայում Նոր Տարվա ժամանակ ընդունված է գնել և նվիրել մանկական սուլիչներ: Ժողովրդական հավատալիքի համաձայն սրանց ձայնը կարող է տնից հեռացնել չար ոգին և տուն կաչել ուրախություն և բարեկեցություն:
Մոլդովա
Նոր տարվա առաջին օրը Մոլդովայում ընդունված է տանը, որտեղ սպասում են հյուրերի, թափել ցորենի հատիկներ, որպեսզի տարին բերքառատ լինի:
Հունաստան
Հունաստանի բնակիչները Նոր Տարին նշելու համար հյուր գնալիս իրենց հետ վերցնում են քար և շպրտում հյուրընկալ տան շեմին: Եթե քարը ծանր է ասում են «Թող տան տիրոջ հարստությունը այս քարի նման ծանր լինի»: