Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի հազարավոր քաղաքացիները Իպանեմա ծովափում մերկացել են: Նրանք այսպիսով իրենց բողոքն են արտահայտել օրենքի նկատմամբ, որը արգելում է կանանց արևայրուք ստանալ մերկ վիճակով: Այսպիսի օրենք ընդունվել է դեռևս 1940 թվականին, սակայն այժմ ևս դրա համար կարելի է տուգանվել: Այս մասին հայտնում է անգլիական Mirror պարբերականը:
Բողոքի ակցիաների պատճառ հանդիսացել է տհաճ միջադեպը, որը տեղի է ունեցել նոյեմբերին: Տեղի ոստիկանությունը ձերբակալել էր բրազիլացի դերասանուհի Քրիստին Ֆլորեսին, ով կիսամերկ վիճակում նկարահանվում էր ծովաթին թատերական ներկայացման գովազդի համար: