Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով հրապարակել էր ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության զանգվածային հետապնդման և այլ հետախուզական տվյալներ, Washington Post պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր առաքելությունը ավարտված է:
«Ինձ համար անձնական բավարարման տեսանկյունից առաքելությունը կատարված է: Ես արդեն հաղթել եմ: Հենց որ լրագրողները կարողացան աշխատել(իրենց տրամադրված փաստաթղթերով), այն ամենը, ինչ ես ջանում էի անել վավերացվեց: Հիշեք ես չէի ցանկանում փոխել հասարակությունը: Ես ուղղակի ցանկանում էի տրամադրել հասարակությանը հնարավորություն փոխել ինքն իրեն»,- հայտարարել է Սնոուդենը:

Հիշեցնենք, որ Սնոուդենի բացահայտումները միջազգային սկանդալի առիթ հանդիսացան: Այսպես հայտնի դարձավ, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևել են մի շարք պետությունների առաջնորդներին, այդ թվում նաև նրանց, ովքեր ավանդաբար ԱՄՆ մերձավոր դաշնակիցներն են համարվում: