Հայաստանի խորհրդարանը վավերացրել է հակասական գազի համաձայնագիրը Ռուսաստանի հետ չնայած ընդդիմության կողմից լայնատարած ցույցերի:

Իշխող կուսակցության օրենսդիրները աջակցել են գործարքի վավերացմանը երկուշաբթի օրը տեղի ունեցած քվեարկության ժամանակ, որը բոյկոտի էր ենթարկվել երկրի ընդդիմադիր կուսակցությունների անդամների կողմից:

Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին խորհրդարանի դրսում` իրենց բողոքը ներկայացնելու գործարքի նկատմամբ:

Համաձայնագրի համաձայն ռուսական գազ արտահանող կազմակերպություն Գազպրոմը լիակատար հսկողություն է ստանում Հայաստանի բնական գազի մատակարարող ՀայՌուսգազարդի նկատմամբ: Գազպրոմը նախկինում տիրում էր կազմակերպության բաժնետոմսերի 80%-ին, իսկ այժմ ստացել է մնացած 20%-ը:

Գազպրոմը հսկելու է նաև Հայաստանի գազի ներմուծումները մինչև 2043 թվականը: Հայաստանի Էներգիայի նախարար Արմեն Մովսիսյանը ավելի վաղ նշել էր, որ այս գործարքով չեղյալ են համարվելու Հայաստանի գազի դիմաց կուտակված բոլոր պարտքերը Ռուսաստանից:

Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրական գործընկերն է, որոնց երկկողմանի առևտրի չափսերը անցած տարի կազմել են 1.2 մլրդ դոլար: