Դուբայում Նոր Տարվա կապակցությամբ սալյուտը, որը հավակնում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենազանգվածայինը և ամենատևականը, կազմված է լինելու 400.000 հրավառությունից: Այս մասին հայտնում է Emirates 24/7-ը:
Հրավառության տևողությունը կազմելու է վեց րոպե: Հրավառությունը կրակելու են 100 կմ տարածությամբ 400 կետից:
Պարբերականի տվյալներով հրավառության ծրագրի մեջ մտնում է  Արաբական միացյալ էմիրությունների դրոշի պատկերը` 225 մետր լայնությամբ և 130 մետր բարձրությամբ: Այն պետք է դառնա պատմության մեջ ամենախոշոր պիրոտեխնիկական պատկերումը: