Ամբողջ աշխարհում միլիոնավոր քրիստոնյաներ նշում են ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկը` Սուրբ ծնունդը: Գլխավոր ծիսակատարությունը ավանդության համաձայն տեղի է ունեցել Բեթղեհեմում, որտեղ էլ ծնվել է Հիսուս Քրիստոսը:

Երեքշաբթի երեկոյան Բեթղեհեմում տեղի է ունեցել սուրբծննդյան արարողությունը Երուսաղեմի լատինական պատրիարխ Ֆուադ Տուալի գլխավորությամբ:

Սովորական օրերին Բեթղեհեմում հայտնվելը շատ բարդ գործընթաց է, դրա համար պետք է անցնել իսրայելական և պաղեստինյան սահմանային կետերը: Սակայն տոնակատարության նախօիրեին իսրայելական իշխանությունները բացել են Բեթղեհեմ տանող ճանապարհը:

«Գլխավոր միտքը, որը բերում է մեզ Սուրբ Ծննդի միջոցառումը, սիրո, խաղաղության և եղբայրության գաղափարն է: Մենք պետք է լինենք եղբայրներ»,- նշել է պատրիարք Տուալը, ում խոսքերը հաղորդում է BBC գործակալությունը:

Միջոցառման վերջին կետը եղել է Յասլեյ հրապարակը, որտեղ գտնվում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցին:

Ամբողջությամբ լեցուն է եղել նաև Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի հրապարակը, որտեղ Հռոմի Պապ Ֆրանցիսկը իր առաջին սուրբծննդյան ծիսակարգն է իրականացրել` որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդ:

Ծիսակարգի նախօրեին նա այցելել է իր նախորդին Բենեդիկտոս XVI-ին:
Ինչպես հայտնել է Ֆրանցիկսը, Հռոմի Պապը իրենց լավ է զգում և առողջական խնդիրներ չունի:

Հռոմում ծիսակարգը սկսվել է երգեցողությամբ և Աստծու գաստյան մասին լուրով:
Սուրբծննդյան իր աղոթքի մեջ Հռոմի Պապը նշել է, որ յուրաքանչյուր քրիստոնյա կանգնած չարի և լույսի, սիրո և ատելության ընտրության առջև:

«Եթե մենք սիրում ենք Աստծուն ,մեր եղբայրներին և քույրերին, ապա գնում ենք դեպի լույս: Սակայն եթե մեր սիրտը փակ է, եթե մեզ հաղթել է հպարտությունը, կեղծավորությունը, սուտը և շահամոլությունը, ապա մութը ծածկում է մեզ և այն ամենը, ինչ գտնվում է մեր շուրջը»,- նշել է պոնտիֆիկոսը:

Հին եվրոպական ժամով կեսօրին Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից ավանդական սուրբծննդյան ուղերձը կհղի իր հոտին: