Անաստասիա Վոլոչկովան հերթական անգամ ապացուցել է, որ ինքն անկանխատեսելի կին է: Մինչ ուրիշները ամանորյա կորպորատիվները անց են կացնում շքեղ ռեստորաններում, Նաստիան որոշել է ամանորյա երեկույթ կազմակերպել իր ստեղծագործական խմբի համար բաղնիքում:

«Մեր ամանորյա կորպորատիվը մեր խմբի հետ որոշել ենք կազմակերպել անհավանական հարմարավետ Վարշավյան բաղնիքում,- տեղեկացրել է բալետի պարուհին և ավելացրել,- իմ կարծիքով խմբի հետ կորպորատիվը բաղնիքում և առողջ ժամանցը ավելի լավ է քան արբեցողությունն ու խնջույքները»:

Ի հաստատում Վոլոչկովան մի քանի լուսանկար է տեղադրել բաղնիքից:

Լուսանկարներից հատկապես մեկը շատ է հավանել Անաստասիայի «ընկերուհի» Քսենիա Սոբչակը: Հեռուստահաղորդավարուհին անգամ իր միկրոբլոգում տեղադրել է այդ լուսանկարը և մեկնաբանել «Ոչ մեկ այդքան իմ տրամադրությունը չի բարձրացնում, քան այս կինը: Սիրում եմ նրան»: